«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Տատիկի տունն ընդդեմ կառավարական դաչաների

Տատիկի տունն ընդդեմ կառավարական դաչաների
13.02.2025 | 10:55

Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի։

Չի կարելի մարդուն հանգիստ ասել՝ գույքահարկ չես կարողանում մուծել, տունդ ծախի գնա ուրիշ տեղ։ Մարդիկ «դվարնյաժկա» չեն։ Մարդկանց էդ տանը կապում են հոգևոր այլ գաղափարներ՝ երեխայի ծնունդ, մանկության հուշեր, ծնողի ջերմություն, հարևաններ, բակ, ընկերական բազմաթիվ հուշեր։

Նիկոլին ասեք, որ չի կարելի հանգիստ ասել՝ «տատիկը թող կենտրոնից գնա ուրիշ տեղ», որովհետև էդ տատիկը քաղաքի մթնոլորտն է, քաղաքին արժեք տվողը՝ քաղաքացին։ Էդ «տատիկը» կարող է լինել հայտնի բժիշկ, հայտնի դասախոս, հայտնի երաժիշտ, նկարիչ, քաղաքում հայտնի արհեստավոր, դերասան, ուսուցիչ, ովքեր սերունդներով էս քաղաքից քաղաք են սարքել՝ իրենց կրթվածությամբ ու բարքերով։ Տատիկն իր թաղամասում քաղաքային միջավայրի ստեղծողն ու կրողն է։ Ու էդ մարդկանց, ովքեր տներ են ստացել Խորհրդային Միությունից, չի կարելի ասել՝ թողեք գնացեք։ Էդ մարդկանցով է քաղաքը քաղաք, հենց էդ մարդկանցով է Երևանը՝ Մայրաքաղաք, ոչ թե՝ դաչաներում պատահաբար հայտնվածների կամ միանգամից հարստացած ինչ-որ թայֆեքի, որոնց արժեհամակարգում քաղաքի որևէ կուլտուրա չկա։

Իսկ այ էդ տատիկը ձեզ իրավունք ունի ասելու՝ գնացեք այդ դաչաներից, որովհետև դուք վնասում եք էս քաղաքին, էս երկրին։ Դա տատիկի քաղաքացիական իրավունքն է։

Եվ վերջապես, տնտեսագետներիցդ գոնե մեկը Նիկոլին ասեք, որ գույքահարկը բարձրացնելով՝ տան արժեքը մեխանիկորեն չի բարձրանում։ Անշարժ գույքի շուկան լրիվ այլ օրենքներով է կարգավորվում, այլ տրամաբանության մեջ։ Գույքահարկը թանկացնելով՝ անշարժ գույքի շուկային կարելի է հարվածներ հասցնել, որոնց այդ շուկան կարող է շատ այլ կերպ արձագանքել։ Ու որպես կանոն՝ ի վնաս սովորական քաղաքացու։

Իսկ իրականում ոչ մի բան էլ նրան պետք չի ասել։ Նրան հեռացնել է պետք։ Մեղք է այս երկիրը, չի դիմանա։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3896

Մեկնաբանություններ